
Hosted by Legendary Jorgntsyan · HY
CardioLab-ը նախագիծ է, որի շրջանակներում սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը և իր հյուրերը փոդքասթի ֆորմատով կկիսվեն իրենց փորձով և գիտելիքներով՝ նպաստելով հանրության գրագետ, իրազեկված և պահանջատեր լինելուն: Կարևորու՞մ եք Ձեր առողջությունը, ապա միացե՛ք մեզ և եղե՛ք տեղեկացված:

Կլինիկական դեղագիտության դերը բժշկության մեջ, Օզեմպիկ, նոր դեղերի անվտանգությունը | Cardio Lab 42Այսօրվա մեր հյուրը ClinChoice ընկերության թիմի ղեկավար, բժշկական դեղագետ Նարեգ Վարժաբեդյանն է։ Թողարկման ընթացքում քննարկում ենք կլինիկական դեղագիտության դերը բժշկության մեջ՝ ինչ է այն և ինչպես է ապահովվում դեղորայքի արդյունավետությունն ու անվտանգ կիրառումը։Խոսում ենք նաև դեղերի փոխազդեցությունների մասին՝ մասնավորապես GLP-1 ագոնիստների և ստատինների, դրանց հնարավոր կողմնակի ազդեցությունների, ինչպես նաև առանց ցուցման հավելումների և Omega-3-ի օգտագործման ռիսկերի մասին։

Ինչպե՞ս կանխարգելել հիվանդությունները․ 4 հիմնարար մոտեցում առողջ կյանքի համար | Cardio Lab 40Cardio Lab-ի հերթական թողարկմանը բժիշկ - սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը խոսում է հիվանդությունների կանխարգելման կարևորության մասին՝ շեշտելով, որ առողջությունը պահպանելու հիմքը ձևավորվում է առօրյա վարքագծով, ոչ թե միայն բուժմամբ։Հաղորդման ընթացքում բարձրաձայնվում են առողջ կյանքի 4 հիմնարար մոտեցումները, որոնք հավասարակշռելով կարող եք ունենալ ավելի երկար ու անցավ կյանք։

Ծնողի տարածված սխալները դեռահասների հետ շփումներում, հեռախոսի շատ օգտագործման խնդիրը | Cardio Lab 37Այսօրվա մեր հյուրն է հոգեբան, Ծնողի Դպրոցի հիմնադիր Աննա Վելիցյանը։Քննարկում ենք ծնողի դերի փոփոխությունը ժամանակակից ընտանիքում, սեռից բխող սպասելիքները, հույզերի ընդունման կարևորությունը և դեռահասների վարքագծի ձևավորումը։ Անդրադառնում ենք երեխաներին չճնշելու սկզբունքին, գադջեթների չափից շատ օգտագործման խնդիրներին, ծնող–երեխա հարաբերություններին բաժանումների դեպքում, իսկ վերջում ձևակերպում ենք լավ ծնող լինելու հիմնական «պատվիրանները»։

Սրտային հանկարծամահության կանխարգելում, ծխելու վնասները | Cardio Lab 38Այսօրվա մեր հյուրն է բժիշկ, Հենար հիմնադրամի ներկայացուցիչ Արմեն Մինասյանը։ Թողարկման ընթացքում խոսում ենք սրտանոթային հիվանդությունների կանխարգելման ամենակարևոր քայլերի մասին՝ սկսած սրտային հանկարծամահության դեմ ծրագրերից մինչև առօրյա վարքագծի փոփոխություն։Քննարկում ենք, թե ինչու է կարևոր առողջությամբ զբաղվել դեռ այն ժամանակ, երբ հիվանդ չեք, ինչպես են սննդային սովորությունները, ծխելը, թմրամիջոցները և ֆիզիկական ակտիվությունը ազդում աթերոսկլերոզի, խոլեստերոլի և արյան ցուցանիշների վրա։ Խոսում ենք ճիշտ սնվելու, թաքնված շաքարների, ֆրուկտոզաների և աղի չափից շատ օգտագործման վտանգների մասին։